Աղիտուի հիմնական դպրոց

Միջոցառումներ

Աղիտուի Հիմնական Դպրոց
Դեկտեմբերի 13,
Բաց դաս ռուսերենից
Ներկայացվեցին ռուսական ավանդույթներն ու տոները։
Դասին կիրառվեցին ժամանակակից տեխնոլոգիաներ, դիդակտիկ նյութեր։ Միջառարկայական կապ հաստատվեց հայոց պատմության հետ։ Դասը հետաքրքիր էր ու ուսուցողական։
Ուսուցչուհի՝ Ա. Թանգյան


Դեկտեմբերի 13,
Ուսուցիչը. Սեդա Բաբայան

Դեկտեմբերի 7,
1988 դեկտեմբերի 7… Երկրաշարժ… 31 դեկտեմբեր է անցել, բայց ցավը նույնն է… Հայը, սակայն, իր տեսակով գարուն է սիրում ու պայքարում պայծառ գարնան համար՝ չմոռանալով իր ձմեռները։ Աղիտուի դպրոցում անցկացվեց երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն։ Կատարվեց նաև տարհանում։


Դեկտեմբերի 5 ·
Աղիտուի դպրոցում տաք գույներ են, խինդ ու ծիծաղ։ Գունավոր մատիտներ. նկարչություն, երջանկություն, զգացմունքներ։ Միջոցառումը օրը լցրեց վառ ու պայծառ զգացումներով։
Цветные карандаши — это рисование, это радость, это эмоции. Поэтому, мы решили, чтобы мир у них был такой — яркий, красочный. Чтобы у них было много эмоций».
Շնորհակալություն Ա. Թանգյան


Նոյեմբերի 19
《Մեր լեզուն հայերենն է》 թեմայով բաց_դաս՝մասնակցությամբ 5_րդ դասարանի աշակերտների։Դասը յուրօրինակ էր և հագեցած,քանի որ երեխաները հայտվել էին գրքերի հեքիաթային թագավորությունում։ Ուսուցչուհի՝Գ.Եփրեմյան։


Նոյեմբերի 7 ·
Աշնան գույներով թող լեցուն լինի մեր կյանքը, թող աշնան նման առատ լինեն հայ ընտանիքները…
ԴԵՂՆԱԾ ԴԱՇՏԵՐԻՆ ԻՋԵԼ Է ԱՇՈՒՆ..

Հոկտեմբերի 24 ·
Հայերենը ես եմ
Մրցույթ 7֊րդ և 8֊րդ դասարաններում
Դասը հագեցած ու հետաքրքիր էր։
Ն. Մկրտչյան

Հոկտեմբերի 22 ·
Շախմատի մրցաշար
Կազմակերպիչ՝ Ս. Շահնազարյան


Հոկտեմբերի 20 ·
Մաքուր պահենք մեր շրջապատը, սիրենք մեր բնությունը։
Աղիտուի դպրոցում 18.10.2019 թ. տեղի ունեցավ շաբաթօրյակ, մաքրվեց դպրոցի հարակից տարածքը և խաղադաշտը։


Հոկտեմբերի 17 ·
Շախմատի առաջնություն Աղիտուի հիմնական դպրոցում։ Սկիզբը մարտական էր, ավարտը՝ հաղթական ու հուզառատ։


Հոկտեմբերի 9 ·
Այսօր դպրոցում հուզիչ ակնթարթներ էին։ Դպրոցը հրաժեշտ էր տալիս իր սիրելի ուսուցչուհուն՝ ընկեր Գրիգորյանին։ Նա կանգնած է եղել դպրոցաշինության ակունքներում։ Մի ողջ կյանք է անցկացրել դպրոցում, տվել է անմնացորդ։ Այսօր նա գնում է վաստակած հանգստի։
Շնորհակալություն Ձեզ Ձեր նվիրման, սիրո, հոգատարության համար։


Հոկտեմբերի 7 ·
Ուսուցիչ չեն դառնում, այլ ծնվում են: Ընկեր Գրիգորյանը իր առաջին քայլերն է կատարում որպես ուսուցիչ: Աչքերը փայլում են մանուկների հետ շփվելիս…. Սիրում է և՛ երեխաներին, և՛ իր աշխատանքը, որը կատարում է մեծ սիրով: Շնորհավորում ենք նրան այս պայծառ ճանապարհն ընտրելու և առաջ գնալու համար:

Հոկտեմբերի 5 ·
Ուսուցչի կոչումը բարձրագույն առաքելություն է։ Ուսուցիչ լինելու համար պետք անսպառ սեր ունենալ, անսպառ համբերություն, մեծ նվիրվածություն։ Մի բուռ Աստված է ուսուցիչը։
Շնորհավոր տոնդ բարության, սիրո, երեխայասիրության հրաշալիք… Շնորհավոր տոնդ ՈՒՍՈՒՑԻՉ։


Սեպտեմբերի 20 ·
Անկախությունը կերտվեց ու պահվեց այնտեղ՝ սահմանին… Այսօր հպարտության շունչ էր Աղիտուի դպրոցում…
Շնորհավոր տոնդ Հայաստան, շնորհավոր տոնդ Հայ։


Հունիսի 17 ·
Այսօր վերջին քննությունն էր և մեր վերջին հանդիպումը ձեզ հետ սիրելի աշակերտներս Դավիթ Մարտիրոսյան Ani Babayan Աղիտուի Հիմնական Դպրոց
Հայոց պատմության քննություն…


Հունիսի 8 ·
Աղիտուի հիմնական դպրոցի մասնակցությունը համապետական շաբաթօրյակին։


Մայիսի 27 ·
Էքսկուրսիա կրտսեր դպրոցականների հետ՝ հայոց վանքերի շնորհաբաշխության աղբյուր Տաթևում։


Մայիսի 24 ·
Դպրոցում տոն է, ցնծություն, թախիծ, խոկում։ Իններորդցիներն իրենց խոնարհման խոսքն են ուղղում դպրոցին, իսկ ուսուցիչները մեծ թախծով հրաժեշտի խոսք են ուղեգրում։ Թախիծը, ավաղ, յոթգլխանի է դարձել. հրաժեշտ ենք տալիս նաև դպրոցի կամավոր Ալեքս Վելնային։ Աշակերտներն իրենց երախտիքի խոսքերով, փոխադարձ հուշանվերներով, նամակներով ներկայացան։ Ուսումնական այս տարին էլ գրանցվեց հուշատետրում։


Մայիսի 21 ·
Сегодня во втором классе праздник.Ученики прощаются с букварём. Учительница А. Тангян


Մայիսի 15 ·
Առաջին դասարանցիները ավարտեցին ԱՅԲԲԵՆԱՐԱՆԸ: Հայ մարդու ամենասուրբ գրքի տոնը շատ ջինջ է, հայրենաշունչ,հատկապես, երբ ներկայացվում է ապագա զինվորիկների շուրթերով և նկատվում է թոթովախոսության նշույլներ: Լավ է կրթել նրանց դասվար Հ. Հակոբյանը Կեցցեք:


Մայիսյան եռատոն… Հաղթանակների եռագույն


Մայիսի 8 ·
Սպորտլանդիա Աղիտուի հիմնական դպրոցում։ Թիմերը կազմված էին զինվորներից և աշակերտներից։ Իսկ ժյուրիի կազմում էին նաև դպրոցի համար ներդրումներ կատարած բարերարները։ Ֆիզիկական պատրաստվածությունն, մարտունակ ոգին և բարձր տրամադրությունն իշխում էր ողջ դպրոցում։


Մայիսի 3 ·
Երկրաչափությունից բաց դաս 7_ րդ դասարանում։ Ամփոփվեց <> թեմատիկ խումբը։ Ուսուցիչուհի՝ Է. Քարամյան


Մայիսի 2 ·
Բաց դաս անգլերենից երրորդ դասարանում։ Ամփոփման ժամ, անգլերենի իմացության ստուգում։ Ուսուցիչներ՝ Լ. Ղազարյան, Ալեքս Վելնա։


Ապրիլի 29 ·
Ցեղասպանություն և խաղաղություն, սեր և պատերազմ, երազանքներ, որ թևեր ունեն, կարոտներ, որ ապրել գիտեն։ Երախաները խաղաղության գույներ ներարկեցին ցեղասպանության մեջ։ Յուրօրինակ կոչ էր այսօրվա դասը՝ ապրել խաղաղ։ Նրանք գտան իրենց խաղաղության գույները։ 🤗🤗🤗
Սերը ցանում են փոքր ժամանակից, որ սիրո հասուն պտուղները քաղցրածոր ու անուշ լինեն։
Բոլորիս սեր, ներդաշնակություն, խաղաղություն։


Ապրիլի 23 ·
Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն Աղիտու համայնքում։


Ապրիլի 22 ·
Սուրբ Զատկին նվիրված միջոցառում կրտսեր դպրոցականների ներկայացմամբ։ Կազմակերպիչ՝ Լ. Ղազարյան


Ապրիլի 18 ·
Բաց դաս IX դասարանում հայոց պատմությունից, խորագիրը՝ մշակույթը՝ ես։ Երեխաները ներկայացրին 1945֊1991թթ. մծակույթը։ Պատրաստել էին երկու պատի թերթ՝ նվիրված Առնո Բաբաջանյանին և կինոյին։


Ապրիլի 16 ·
С помощью кукол 5 класс показывает сказку Колобок.Тема <>.Театр кукол-одна из лучших моделей человечества. Среди качеств, выделяющих кукольный театр из других форм театрального искусства, можно назвать такие, как долговечность и универсальность. Персонажи кукольного театра способны жить целые столетия…
Учительница А.Тангян


Ապրիլի 16 ·
Իմ հեքիաթներ կեցցեք, հպարտանում եմ ձեզնով


Ապրիլի 15 ·
Աղիտուի հիմնական դպրոցում Սահյանն է շնչում քարափների երգը, կյանքի, բնության փիլիսոփայությունը։ Դաս_ցերեկույթի տեսքով ՝ Սահյանի, ուսուցիչ և աշակերտ խմորումից ստեղծվեց ստեղծագործական ներդաշնակության մթնոլորտ։ Համո Սահյանին երբեք բացակա չենք դնում։
Ուսուցչուհի՝ Ն. Մկրտչյան


Ապրիլի 14 ·
Այսօր Սահյանի ծննդյան օրն է…
Նրան մենք երբեք բացակա չենք դնում, նրա լեզվով սիրում ենք հայրենիքը, սեր ենք խոստովանում, նրա լեզվով կարոտ ենք առնում գյուղից, սիրում ենք նրա աչքերով նայել հայրենի քարափներին… Սիրում ենք ապրել նրա հետ։ Սահյանը, երբեք չհնացող, սրտիդ, հոգուդ, մտքիդ հետ հաղորդակցվող այդ պարզ մարդը, սովորոցնում է սիրել կյանքը, սիրել սիրել, սիրել գյուղը, սիրել հայրենիքը։ Նա իր ուրույն ոճով առնում է իր գիրկը ու, ինչպես պապն է թոռանը խրատում, այնպես էլ՝ նա։
Սահյան դու միշտ ներկա ես😍😍
Երկու հետաքրքիր մարդիկ, երբ միավորվում են, պտուղները քաղցր են լինում։


Ապրիլի 13 ·
Բնությունը սեր է տալիս, մենք էլ պետք է փոխհատուցենք այդ սերը, հոգատար լինենք նրա նկատմամբ։ Երեխաները գիտեն սիրել բնությունը։ Նրանք մաքրեցին և ցանկացան ծառ ու ծաղիկ տնկել։ V դասարանի աշակերտները ակտիվ մասնակցեցին շաբաթօրյակին։


Ապրիլի 12 ·
Տիեզերագնացության օրվա խորհրդով ֆիզիկա առարկայից բաց դաս 9_ րդ դասարանում, թեմա՝ <>։ Դասն սկսվեց ուսուցչի կողմից տիեզերագնացության նախապատմության ներկայացմամբ։ Սահիկահանդեսով ներկայացվեց տիեզերքի տասներեք առեղծվածները։ Աշակերտները ռեֆերատի տեսքով ներկայացրին հայ հնադարյան աստղագիտությունը՝ Անանիա Շիրակացուց մինչև Վիկտոր համբարձումյանը։ Ուսուցչուհի ՝Ս. Բաբայան

Ապրիլի 10 ·
Դասամիջոցը Vդասարանում, փորձում են հայկական հեքիաթին նվիրված փազլը հավաքել. ստացվեց։ Հեքիաթը Թումանյանի “Քաջ Նազարն” էր։

Ապրիլի 10 ·
Կոմիտասը սկիզբ է, որ վախճան չունի։ Վազգեն Ա
Դասարան՝VII
Դասախոսություն֊քննարկում
Նպատակը՝ պահպանել ազգային դիմագիծը։
Դիտեցին ֆիլմ, այնուհետև ներկայացվեց հայտնիների հուշերը, ասույթները Կոմիտասի մասին։


Ապրիլի 10 ·
Աղիտուի հիմնական դպրոցի VII դասրան
Աշխարհագրության բաց դաս
Թեմա՝ Գյուղատնտեսություն
Նպատակը՝ արժևորել գյուղը, նրա դերը տնտեսության զարգացման և մարդու սոցիալական վիճակի բարելավման մեջ։
Դասի ընթացքում անդրադարձ կատարվեց գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքին։ Միջառարկայական կապ ստեղծվեց գրականության և հայոց պատմության հետ։
Երեխաները ակտիվ էին, պատրաստել էին 3 պատի թերթ, ցուցադրել էին գյուղատնտեսական մթերքներ։


Ապրիլի 7 ·
Այսօր ծաղիկները ժպտում են մայրաբար, այսօր սերերը հնչում են մայրական սրտով, այսօր աշխարհը լեցուն է մոր գորովանքով։ Մայր… Կյանք տվող ու այն սիրով, բարությամբ, հոգատարությամբ, համբերությամբ լցնող, հոգնող, բայց երբեք չբարձրաձայնող։ Շնորհավոր ձեր տոնը սիրելի մայրեր, դուք վարար առվակներ, կարկաչող սերեր, փայլատակող արևներ։ Ժպտացեք, սիրեք ու սիրվեք։ Աշխարհին պետք է մայրական սերը, այն բարի դարձնելու համար։

Ապրիլի 2, ժամը 14:25ին: ·
Դասախոսություն՝ ապրիլյան պատերազմի, նահատակների, հերոսների մասին…
Ուսուցիչներ՝
Գ. Եփրեմյան, Լ. Ղազարյան


Մարտի 27 ·
The students of Aghitu’s basic school in the national poetry contest


Մարտի 23, ·
Աղիտուի հիմնական դպրոցի մասնակցությունը համապետական շաբաթօրյակին։


Մարտի 22: ·
Վիկտորինա ինֆորմատիկա առարկայից։ Մրցակից թիմերն էին <>_ ը և <> _ը։ Սկզբում խմբերը ներկայացրին հետաքրքիր տեղեկություններ ՏՀՏների, ինֆորմատիկա առարկայի արդիականության, կարևորության և մրցունակության մասին։ Ապա սկսվեց վիկտորինան, որին ակտիվորեն մասնակցություն ունեցան ինչպես մրցակից խմբերը, այնպես էլ հանդիսատես աշակերտները, ուսուցիչները։ Թեման արդիական էր, բոլորին հարազատ։ Վիկտորինայի ակտիվ եռուզեռին ուղեկցեց ուսուցչի կողմից կազմած տրամաբանական հարցերի շղթան, որն ուներ մոտիվացնող գործառույթ։ Իսկ վերջում ներկայացվեց <> թեմայով պաստառը, որն ուսանելի էր, խթանող, կողմորոշիչ։ Վիկտորինան ամբողջությամբ կազմված էր ՏՀՏների կիրառմամբ։Ուսուցչուհի՝ Ա. Վարդազարյան


Մարտի 21·
Երկու գագաթ… 1869 թ. հայոց արգանդը իսկապես բեղմնավոր էր… Ծնվեցին ԵՐԿՈՒ ԳԱԳԱԹՆԵՐ՝ ԿՈՄԻՏԱՍ և Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆ։ Այսօր Աղիտուի Հիմնական Դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հայ մեծերին։


Մարտի 19 ·
Մեկնարկվեց ասմունքի համապետական մրցույթի դպրոցական 1_ ին փուլը։ Աշակերտները ներկայացան հավուր պատշաճի։ Ընդգծվեց ստեղծագործությունների արտահայտչականությունը, հուզականությունն ու ճիշտ շեշտադրումը։ Հաջորդ փուլ անցնելու նշաձողը բարձրացան երկու աշակերտուհի։ Շնորհավորում ենք՝ ակնկալելով նոր հաղթանակներ։


Մարտի 14
<> թեմայով դասախոսություն՝ Ալեքս Վելնայի կողմից

Մարտի 13, ժամը 11:06ին: ·
Գաղափարը երրորդ դասարանում։ Ուսուցչուհի՝ Մ. Սարգսյան


Մարտի 13, ժամը 11:04ին: ·
Բաց դաս բնագիտությունից <> թեմայի շուրջ։ Դասն ինտեգրված էր, ուսուցչի ուղղորդմամբ ակտիվորեն մասնակցում էին բոլոր աշակերտները։ Ուսուցչուհի Ս. Բաբայանը դասին կենդանություն և դինամիկություն էր հաղորդել թե՛ տեղեկատվական հագեցվածությամբ, թե՛ միջառարկայական կապեր ստեղծելով։ Նավարկելով համաշխարհային օվկիանոսի ջրային տարբեր ավազաններում՝ ուսուցչուհու գլխավորած էքսպեդիցիան հասավ Սևան, ապա Մայր Արաքս։ Դասի կառուցվածքում շոշափելի էր հատկապես ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների փոխներգործուն կիրառությունը։ Ուսուցչուհի՝ Ս.Բաբայան


Մարտի 10: ·
Փոքրիկ անակնկալ ուսուցիչներին երեխաների կողմից… Շնորհակալ ենք ընկեր Լուիզա Ղազարյան։


Մարտի 7
2-րդ դասարանը տեխնոլոգիա առարկայից ինտեգրված թեմա է անցնում՝ «Աշխատանքի պլանավորումը»:
Դասվար՝ Ն. Սահակյան


Մարտի 1 ·
Ձյան ու գարնան համադրությունը դպրոցականների ստեղծագործությամբ


Փետրվարի 28 ·
Մայրենիին նվիրված միջոցառում տարրական դասարանների աշակերտների ներկայացմամբ։ Կազմակերպիչ՝ Ն. Սահակյան


Փետրվարի 26 ·
Թումանյանական օրերը շարունակվում են: Կրտսեր դպրոցականները ընթերցում, բեմականացնում են Թումանյանի հեքիաթներից:


Փետրվարի 26 ·
Սովորում ենք տառերը… Դնում ենք մեր տան հիմքերը… Գրում ենք գեղեցիկ և խնամքով։
1֊ին դասարան
Դասվար՝ Հ. Հակոբյան


Փետրվարի 26 ·
Միջերկրական ծովի հայկական մարգարիտը… Կիլիկիա։ Բաց դաս 7֊րդ դասարանում հայոց պատմությունից։
Ուսուցիչ՝ Գ. Եփրեմյան


Փետրվարի 21 ·
Հովհաննես Շիրազ… Արարատի երգիչ… Բաց դաս նվիրված Շիրազին’ հետաքրքիր ու հագեցած:
7-րդ դասարան
Ն. Մկրտչյան


Փետրվարի 20 ·
Դասամիջոցն օգտագործում ենք հաճելի ու հետաքրքիր… Խաղում ենք լիցքաթափող խաղ. մոնոպոլիա:
5-րդ դասարան
Գ. Եփրեմյան


Փետրվարի 18 ·
Բաց դաս անգլերենից <> թեմայով։ Դասընթացն անցավ բազմաբովանդակ, արվեստի ներկապնակի հարուստ գույներով։ Ներկայացվեց, վերլուծվեց արվեստի տեսակները, հատկապես նկարչությունը։ Աշակերտներն իրազեկ էին աշխարհահռչակ արվեստագետների գործունեությունից։ Դասի ընթացքում կիրառվեց ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ, կենդանի երաժշտություն ՝ ուսուցիչ Ալեքս Վելնայի նվագակցությամբ։Ուսուցիչներ՝ Լ. Ղազարյան, Ալեքս Վելնա


Փետրվարի 15 ·
Բնագիտության դաս… Առեղծվածայինի բացահայտում մանրադիտակով… Լաբորատորիայում ուսումնասիրեցին բույսերի և արյան բաղադրատարրերը… Հետաքրքիր դաս… ՈՒսուցչուհի Ս. Սեդա Բաբայան


Երբ համադրվում են կիթառը, ուսուցիչների գեղեցիկ ասմունքն ու երկար դեղամիջոցը…Սիրո ավազահատիկի մեծ օվկիանոսը


Տեխնոլոգիայի դասաժամ՝ III, IV դասարաններ


Շնորհավոր տոնդ հայո՛ց բանակ։ Մեր սերուցքից շնորհաշատ աշակերտները զինվորի հոգեկերտվածքով, զինվորի շնչով և հայրենիքը պաշտպանելու մեծ պատրաստակամությամբ հայրենաշունչ ելույթ ունեցան։ Միջոցառումը միատեղեց երգը, պարը, ասմունքը, երաժշտական համարը, զենքի տիրապետման հմտությունները։ Բանակը երկրի ուժն է, զորությունը, միասնությունը։ Ահա այս գաղափարախոսությամբ ծրարված՝ ավագից կրտսեր՝ Աղիտուի հիմնական դպրոցն ավարտած աշակերտուհին և դեռ դպրոց չհաճախող 5_ ամյա փոքրիկը մասնակից դարձան, ամբողջացրին Հայոց բանակին նվիրված միջոցառմանը։ Կազմակերպիչ՝ Ն. Գրիգորյան


Մաթեմատիկայի օլիմպիադա


Աղիտուի հիմնական դպրոցում Շնորհակալություն, Երախտագիտություն վանկարկող տոն է։ Արևային վահանակների տեղադրմանը նվիրված միջոցառում_ ցերեկույթի ընթացքում պատվարժան հյուրերը ունկնդրեցին դպրոցի աշակերտներին, ճաշակեցին նրանց երգն ու պարը, ականջալուր եղան նրանց հիացմունքի արժանի անգլերենի իմացությանը, հնչերանգին։ Ակնառու էր հատկապես Խաղաղության կորպուսի կամավոր, աշակերտների շուրթերով՝ իրենց լավ ընկեր և ուսուցիչ՝ Ալեքս Վելնայի և աշակերտների հրաշալի, ակնապիշ հայացքներ որսացող համագործակցությունը՝ երաժշտական համարի տեսքով։ Շնորհակալություն Հհ Սյունիքի մարզպետարանին, Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին, Խաղաղության կորպուսի ներկայացուցիչներին, Արփի սոլար ընկերության աշխատակիցներին, Սիսիանի համայնքապետարանին, Զանգեզուրի կայազորային հոսպիտալի ղեկավարությանը, աշխատակիցներին, մեր տարածաշրջանի մի շարք դպրոցների տնօրեններին, Որոտան թերթի խմբագիր տիկին Ա. Ամիրյանին, Աղիտու համայնքի ղեկավարին և բոլոր այն շահագրգիռ կողմերին, որոնք շոշափելի դարձրին մեր հրավերը։ Մեր առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր տնօրեն Ս. Շահնազարյանին իր համառ ջանքերի և անձնական ներդրումների համար: Միջոցառման կազմակերպիչներ Ս. Շահնազարյան, Ա. Մարտիրոսյան, Գ. Յոլչյան, Ալեքս Վելնա, Լ. Ղազարյան, դպրոցի անձնակազմ։


A computer-based lesson again about solar energy and its potentials in Armenia. Teacher Alex Welna.


Ամանորին ընդառաջ….տոնական տրամադրություն, խնդություն է դպրոցում


Տագնապ-վարժանք` տարհանում 06.12.2018թ


«A a »- ի մուտքը ռուսերենի բազմաշերտ աշխարհում։ Ուսուցչուհի Լ. Սաֆրազյան


«Ա ա» հնչյուն- տառի մուտքն Աղիտուի հիմնական դպրոցում։ Աշնան գույներն ու պնակներն առավել վանատուր դարձրին աշակերտների խոսքն ու պատգամները, խոստումներն ու ցանկությունները։ Իսկ «Ա ա»- ն մեծ խանդավառությամբ ու գորովանքով հյուրընկալվեց և կենդանացավ առաջին դասարանում։ Դասվար՝ Հ. Հակոբյան։

Աղիտուի հիմնական դպրոցի շնորհաշատ աշակերտների ունեցած տեխնոլոգիական գիտելիքների, հմտությունների շնորհիվ դպրոցում ստեղծվեց <> անկյուն, որտեղ ակնահաճո կերպով ներկայացված էր աշակերտների , ուսուցիչների անհատական աշխատանքների եզակիությունը: Աշակերտներն իրենց պատրաստած աշխատանքները շուկա էին հանել` շոշափելի դարձնելով ձեռնարկատիրական, շուկայագիտական գիտելիքները: Այս ամենով մեծանում է տեխնոլոգիայի առարկայական մոտիվացիան` նպաստելով աշակերտների և դասարանների միջև առկա մրցունակությանը : Ուսուցիչներ՝ Լուիզա Ղազարյան, Լուսինե Համբարձումյան,Սուրեն Շահնազարյան, Նազենի Սահակյան , ուսաուցչի օգնական՝ Ալիսա Մարտիրոսյան։


Մեր յոթերորդ, ութերորդ և իններորդ դասարանների աշակերտները պատրաստեցին մի գեղեցիկ պատի թերթ՝ ,, Solar Energy՚՚, որն արտացոլում է հիմական կարևոր փաստերը արևային էներգիայի վերաբերյալ: Նրանք կմասնակցեն նաև <> թեմայով 10- շաբաթյա դասընթացներին:
Դասընթացները վարում են խաղաղության կորպուսի կամավոր Ալեքս Վլենան, ուսուցչի օգնական ընկ. Մարտիրոսյանը, ինչպես նաև կենասբանության ուսուցչուհի ընկ. Վարդանյանը: Դասընթացները վերաբերում են Հայաստանում հեռանկար ունեցող կայուն էներգիայի 3 տեսակներին՝ քամի, ջուր և ամենակարևորը՝ արեգակ:
Այս գեղեցիկ պատի թերթը այն գիտելիքի հիմնաքարն ու սկիզբն է, որ աշակերտները ձեռք կբերեն և կկիրառեն ապագայում ստեղծելու առավել կայուն ապագա Հայաստանի համար:


«Ամենահայ հայը» խորագրով բաց դաս 6- րդ դասարանում, գրականություն առարկայից։ Ուսուցչուհի Մկրտչյան Նարինե


Our seventh, eight and ninth form students put together a lovely poster featuring important basic facts about solar energy. They will be participating in a 10 week club on sustainable energy and environmental protection. The sessions are being facilitated by Peace Corps volunteer Alex Welna, teacher assistant Mrs. Martirosyan and Biology teacher Mrs. Vardanyan. The lessons will cover three types of sustainable energy that have potential in Armenia-wind, hydro and, most importantly, solar. The poster marks the beginning of a foundation of knowledge the students will have access to and hopefully use in their future to create a more sustainable and stable future for Armenia. — Alex Welna-ի հետ:


Աշնանային հերթական ուրբաթն ավարտվեց խինդ ու ծիծաղով, բարձր տրամադրությամբ, թռիչքով, վազքով, առողջ մրցակցությամբ։ Հերթական սպորտլանդիան՝ իր տարբերվող ու նորաշունչ խաղաձևերով. ֆիզղեկ՝ Նուշիկ Գրիգորյան


Շախմատի օլիմպիադա՝ դպրոցական փուլ


Շնորհավոր տոնդ. ուսուցիչ…


Աղիտուի Հիմնական Դպրոցը Alex Welna-ի հետ է։
Հոկտեմբերի 4 ·
Անգլերենը հինգերրորդ դասարանում. սովորում են տոհմածառ կազմել… Հետաքրքիր ու հագեցած դաս… Ակտիվ երեխաներ, ովքեր սիրով ու հետքրքրությամբ մասնակցում էին դասին… Ուսուցչուհի` Լուիզա Ղազարյան, teacher` Alex Welna


Աղիտուի Հիմնական Դպրոց
Հոկտեմբերի 2 ·
Խոնարհում ՝ մեծ երգահանի հիշատակին…


Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը: Թող հայոց երկրում միշտ թևածեն խաղաղության աղավնիները:
Ուզում եմ ամեն հայի դեմքին տեսնել ժպիտ, այլ ոչ թե հոգս, ուզում եմ, որ հայը ծաղկի, բազմանա, ու թող հայոց աշխարհում միշտ թնդա մանուկների բարձր ճիչն ու ծիծաղը: Շնորհավոր տոնդ հայոց երկիր, հայ ժողովուրդ…


Աղիտուի Հիմնական Դպրոցը Narine Mkrtchyan-ի և 9 others հետ է:
Սեպտեմբերի 21 ·
Անկախ Հայաստանի անկախ սերնդի հայրենաշունչ ձեռագրով դպրոցում ևս մեկ անգամ շոշափելի դարձավ Անկախության պատվարը։ Անկախության անձնագրի առհավատչյան այսօրվա անկաշառ, հպարտ ու ըմբոստ սերունդն է։
Այո՛, մենք արդեն ունենք ազատ, անկախ Հայաստանի Հանրապետություն։ Անկախ, ինչպես նոր սերունդը վկայակոչեց իր անկախ, թավշյա դիմագիծը։ Դպրոցի շնորհաշատ աշակերտներն իրենց պատրաստվածությամբ ու տաղանդով հանդես եկան նաև Զանգեզուրի Կայազորային Հոսպիտալում՝ արժանանալով աշխատակիցների հիացմունքին։ Միջոցառման անքակտ մասը դարձավ, արդեն ավանդույթ դարձած, մեր տաղանդավոր զինվորների երգն ու պարը։ Շնորհավո՛ր Տոնդ, աստվածատուր ազգ։


<> հետաքրքիր ու կարևոր դաս աշակերտների համար… Առանց իրավունքներն ու պարտականություններն իմանալու անհնար կլինի ստեղծել քաղաքացիական հասարակություն:


Աղիտուի հիմնական դպրոցի մասնակցությունը համապետական շաբաթօրյակին…


Սեպտեմբերի 3 ·
405թ. հայոց համար դարձավ վերածննդի գագաթնակետ. ունեցանք գիր: Մեր առաջին ուսուցիչը` Մ. Մաշտոցը մեզ պարգևեց գիր ունենալու երազանքը, դրա շնորհիվ այսօր հայը մնացել է իր բնօրրանում, որտեղ արարում ու երկնում է նորանոր գլուխգործոցներ, աշխարհին ապացուցում է հայի ուժեղ ու նպատակասլաց լինելու կարողությունը… Մաշտոցը սկիզբ դրեց նաև հայկական դպրոցին և ամեն տարի սեպտեմբերի մեկին դպրոցները սիրով սպասում ու իրենց գիրկն են ընդունում նոր աշակերտներ… Դպրոցական նստարանից մենք կյանքին նայում ենք նորովի, տառերի, թվերի հետ սովորում ենք կյանքի դասերը ևս… Սեպտեմբերը առավել սպասված ու հուզումնառատ է հատկապես առաջին դասարան ընդունվողների համար… Սպասումներ, երբեմն արցունքոտ աչքեր, բայց դպրոցում սպասում է նրանց առաջին ուսուցչուհին… Այս տարի առաջին դասարանցիներին իր մայրական ու ջերմ գիրկը առավ ընկեր Հակոբյանը…

Փոքրիկ քայլերի արվեստով երկրորդ դասարանի աշակերտներն ավարտեցին ուսումնական տարին։ Կաթկթող գիտելիքները՝ սպունգային հատկության շնորհիվ գործնական կիրառության են աղերսվում միջանձնային հարաբերություններում, սոցիալական տարբեր հարթակներում՝ վերածվելով կարողության, ապա՝ հմտության։ Աշակերտները՝ մի քանի բուռ ընդունակություններով, համրաքայլ աշխատանքով, հավատարիմ վարքագծով շնորհ ստացան փոխադրվելու երրորդ դասարան։ Դասարանի առաջադիմական պատկերը համապատասխանաբար ամրագրվեց խրախուսական պատվոգրերում։ Դասվար՝ Մ. Սարգսյան

Մասնագիտական կողմնորոշման հերթական դասընթացը/ Կլիմովի թեստ/

Ահա ավարտեցինք… «Մեր ձեռքերը»
2-րդ դասարան


Մասնագիտական կողմնորոշում
Where to go and what to study?This is the question and we find the answers of our questions.

Սյունիքի մարզի Սիսիանի Աղիտուի հիմնական դպրոց ՊՈԱԿ` ուսուցչուհի` Լուիզա Ղազարյան Ինտեգրված դաս երրոդ և երկրորդ դասարաններում տեխնոլոգիա առարկայից: Երրորդ դասարան` թեման` Մտահաղացում: Աշակերտները պատրաստեցին տոնածառեր, զարդեր, շղթաներ դասարանի և դահլիճի ձևավորման համար: Երկրորդ դասարան` թեման` Ապրանք և ծառայություն: Աշակերտները պատրաստեցին տարբեր ապրանքներ, որոնք նաև բարիք են համարվում: