Աղիտուի հիմնական դպրոց

Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումներ

ԿՅԱՆՔԻ ԲՈԼՈՐ ԽԱՉՎՈՂ ՈՒՂԻՆԵՐՈՒՄ ԹՈՂ ԽԱՉՎԵՆ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԸ ՈՒ ՀԻՇԵՆ ՀԻՇԱՐԺԱՆ ՈՒ ՀԱՃԵԼԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱԿՆԹԱՐԹԸ

8-րդ դասարանում բացվեց Մայիսյան հերոսամարտերին նվիրված անկյուն….
Ո՞վ է ասում չկան նրանք,
Ո՞վ է ասում, որ չեն գալիս,
Ասե՛ք ո՞վ է գարունն այս տաք
Ամեն տարի միշտ մեզ տալիս…
Եվ եկավ հաղթանակը՝ մարմնի մեջ չհանդարտվող բեկորներով, անդամահատված ձեռք ու ոտքերով, եկավ բաղձալի հաղթանակը՝ որդեկորույս մայրերի արցունքներով, որբացած մանուկների՝ զարմանքից սառած աչքերով, արիացած կանանց՝ շուրթերի կարոտախառն մորմոքով: Եկավ հաղթանակը, որ արյունով շաղախված հողը սրբանա, որ աշխարհը հայոց ցնծությունից թևածի և ժողովրդի բերկրանքը հավերժանա…
Ուսուցչուհի՝ Գ. Եփրեմյան



It’s the 100th anniversary of May victories. Happy Birthday , Armenia.
May: a month of victories. May it be continuous.
Author: Alisa Martirosyan


Սեպտեմբերի մեկից, Աղիտու գյուղում 6 նավաստիներ՝ խորագիտակ նավապետի գլխավորությամբ ճանապարհորդեցին «Գիտության աշխարհով», «Այբբենարանով», «Թվերի մոլորակով»։ Փոքրիկները հմտորեն յուրացրին ձայնավոր և բաղաձայն հնչյունները(որոշ բաղաձայների ուսուցմանը տիրապետեցին միայն՝ պայքարի մեջ մտնելով ալեկոծ կոհակների դեմ), դարձան գրաճանաչ, ձեռք բերեցին հիմնաքար, որով կարող են քաղաքակրթության տարբեր հարթակների դռները բացել։ Այս ամենի կենդանի վկայագիրն ու փաստական պատկերն էր ՝ «Հրաժեշտ այբբենարանին» հիացմունքի արժանի միջոցառումը. 05.05.18թ։ Անսքող հայրենասիրությամբ աշակերտները պատկերեցին ազգային երանգները, բարձր վարպետությամբ հանդես եկան ամբարած գիտելիքներով, կարողություններով և հմտություններով։ Շնորհ ստացան գրաճանաչ լինելու վկայագրեր, մի մի շարք նվերներ։ Բազմահմուտ դասվար՝ Գայանե Յոլչյանի, շնորհաշատ ծնողների և աշակերտների աշխատանքի արդյունքն է սա։ Խաղաղ նավարկությո՛ւն փոքրիկներին, գիտության ավելի մեծ ու բաց ծովերում։


Ապրիլի 27-ին Աղիտուի հիմնական դպրոցում Զինվորական հոսպիտալի և դպրոցի միջև տեղի ունեցավ սպրոտլանդիա: Տարիների հոլովույթներում ավանդույթ դարձած համագործակցության, պատրաստակամ աշխատակազմի, ամրակազմ զինվորների, մարզական, հաղթական ոգով տոգորված աշակերտների շնորհիվ մրցությունն անցավ բազմաբովանդակ և հետաքրքիր: Մասնակիցներն արժանացան դրվատանքի, իսկ ակտիվ մասնակցությամբ հանդես եկած աշակերտները խրախուսվեցին պատվոգրերով:


Աղիտուի հիմնական դպրոցում, հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված անկյունում խոնարհման խոսքի հրամայականով գլուխ խոնարհեցին դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները` նվիրված “Մայիսյան հերոսամարտերի 100- ամյակին”։


Աղիտուի հիմնական դպրոցում տեղի ունեցավ “Գարունն ինչով է գալիս” խորագրով միջոցառումը` նվիրված “Մայիսյան հերոսամարտերի 100- ամյակին”։ Կրտսեր դպրոցականները փորձ արեցին մանուկների մոլորակում ներկայացնել գարունն իր ողջ ներկապնակով։


Աղիտուի հիմն. դպրոցի 5-6րդ դասարաններում անցկացվեց դաս-մրցույթ մաթեմատիկա առարկայից նվիրված “Մայիսյան հերոսամարտերի 100- ամյակին”:


Աղիտուի հիմնական դպրոցում տեղի ունեցավ “Մայրենիի օրվան” խորագրով միջոցառում` նվիրված “Մայիսյան հերոսամարտերի 100- ամյակին”:


Աղիտուի հիմնական դպրոցում տեղի ունեցավ “Հայոց բանակ,հզոր բանակ” խորագրով միջոցառում նվիրված՝ “Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին”:


Աղիտուի հիմնական դպրոցում անցկացվեց միջոցառում “Մայրության և գեղեցկության տոն” խորագրով միջոցառում` նվիրված “Մայիսյան հերոսամարտերի 100- ամյակին”:


Աղիտուի հիմնական դպրոցում անցկացվեց սպորտլանդիա “Ավելի արագ, բարձր, հեռու” խորագրով միջոցառում` նվիրված “Մայիսյան հերոսամարտերի 100- ամյակին”: